Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
27.10.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հոկտեմբերի 2025թ. N 437-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենի առաջարկությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 23
Երևան