Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


23 հոկտեմբերի 2025թ. N 435-Ն


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՃԵՄՅԱՆԻ 
ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 5-րդ փողոցն( սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից հասնում մինչև Սիլիկյան 13-րդ փողոց) անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, նշանավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անվամբ՝ «Ալեքսանդր Աճեմյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                            ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի 23
      Երևան