Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հոկտեմբերի 2025թ. N 433-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ԿՆՈՋ ՖԻԳՈՒՐ» ՔԱՆԴԱԿԻ
ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h. 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով,
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Երևանի Հ. Թումանյանի անվան այգում քանդակագործ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Որս» քանդակի հարևանությամբ «Կնոջ ֆիգուր» քանդակի տեղադրման և քանդակախումբ ստեղծելու առաջարկությանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 23
Երևան