Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


23 հոկտեմբերի 2025թ. N 432-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ Հ. 31 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտա հ. 31 հասցեում առևտրի կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                 ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. հոկտեմբերի 23
      Երևան