Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 հոկտեմբերի 2017թ. N 43-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՌԱԼՖ ՍԵԶԱՐԻ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար ՎիվաՍել–ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
2017թ. հոկտեմբերի 11
Երևան