Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 հոկտեմբերի 2017թ. N 42-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՌԱԶՄԻԿ ՆԻԿՈՂՈՍԻ ԴԱՎՈՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի և բազմամյա գործունեության համար բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Նիկողոսի Դավոյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
2017թ. հոկտեմբերի 11
Երևան