Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


09 սեպտեմբերի 2025թ. N 415-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ
 ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի         N 690-Ն որոշմամբ՝ 
    Երևան քաղաքի ավագանին որոշում է.
    1. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի նկատմամբ հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով սահմանել 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն՝ անշարժ գույքի հարկի 25 տոկոսի չափով և ազատել նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից:
    2. Սույն որոշման 1-ին կետում նշված արտոնությունների կիրառումից հետո ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքի համար անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված մնացած անշարժ գույքի հարկի գումարի նկատմամբ միաժամանակ սահմանել հետևյալ արտոնությունները.
    1) մինչև 50.000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցում՝ 25 տոկոսի չափով.
    2) 50.000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցում՝ 50 տոկոսի չափով:
    3. Սույն որոշմամբ նշված անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում: 
    4. Սույն որոշման գործողությունը տարածվում է սույն որոշմամբ սահմանված արտոնությունների տրամադրման իրավական հիմքը սահմանող «Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2025թ. սեպտեմբերի 09
      Երևան