Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
09 սեպտեմբերի 2025թ. N 414-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի
N 690-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» N690-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ կարող են սահմանվել նաև Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ: Ընդ որում, ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքի նկատմամբ հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով կարող է սահմանվել 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն՝ անշարժ գույքի հարկի 25 տոկոսի չափով և նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից ազատում:
3.2. Սույն կարգի 3.1-ին կետում նշված արտոնությունների կիրառումից հետո ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքի համար անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված մնացած հարկի գումարի նկատմամբ կարող են կիրառվել նաև հետևյալ արտոնությունները.
1) մինչև 50.000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցում՝ 25 տոկոսի չափով.
2) 50.000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցում՝ 50 տոկոսի չափով:
3.3. Սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված արտոնությունները չեն կարող կիրառվել, եթե առկա է սույն կետում նշված հիմքերից որևէ մեկը.
1) մինչև արտոնության տրամադրման վերաբերյալ որոշման կայացումը կառուցապատողին տրամադրվել է ավարտական ակտը.
2) մինչև արտոնության տրամադրման վերաբերյալ որոշման կայացումը շինարարության թույլտվության ժամկետը լրացել է և նշված ժամկետում շինարարության թույլտվության ժամկետը սահմանված կարգով չի երկարաձգվել:».
2) 4-րդ կետում «ցանկության» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման դեպքերի» բառերը.
3) 8-րդ կետում «նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ» բառերը փոխարինել «նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը (բացառությամբ սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով սահմանված արտոնությունների, որոնց դեպքում նշվում է միայն հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը)` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ» բառերով.
4) 9-րդ կետում «Դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթակետերով սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները, սույն կարգի 6-րդ կետով և 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված և արտոնության կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները» բառերը փոխարինել «Դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթակետերով, 3.1-ին կետով սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները, սույն կարգի 6-րդ կետով և 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված և արտոնության կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները» բառերով.
5) 13-րդ կետի 1-ին ենթակետում «համարանիշը (ՀԾՀ)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման դեպքերի» բառերը.
6) 13-րդ կետի 3-րդ ենթակետում «արտոնության գումարի մեծությունը,» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման դեպքերի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 09
Երևան