Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
09 սեպտեմբերի 2025թ. N 413-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 267-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունված ՀՕ-203-Ն օրենքի 4-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 265-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Երևան քաղաքի վարչական տարածքում գործում է համայնքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն, որի շրջանակներում սույն որոշմամբ սահմանված ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար սահմանված տեղական վճարը վճարված լինելու դեպքում անձինք նույն ժամկետներում, նույն պայմաններով օգտվում են Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների և Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից.
2) Ուղևորության քանակական սահմանափակում ունեցող ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու դեպքում՝ ուղևորության օգտագործման հնարավորությունը ավտոբուսների, տրոլեյբուսների, Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու յուրաքանչյուր դեպքում՝ 1 օգտագործման հնարավորությամբ նվազեցվում է:»:
2) Որոշման հավելվածի 36-րդ կետից հետո լրացնել նոր 37-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«37. Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է՝
1) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 150 դրամ.
2) «180 րոպե» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 180 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 300 դրամ.
3) «180 րոպե» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 180 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 280 դրամ.
4) «1 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 900 դրամ.
5) «1 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 880 դրամ.
6) «7 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 5000 դրամ.
7) «7 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 4800 դրամ.
8) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 45 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 1500 դրամ.
9) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 45 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 1500 դրամ.
10) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 9000 դրամ.
11) «30 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 8800 դրամ.
12) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 24000 դրամ.
13) «90 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 23600 դրամ.
14) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 90000 դրամ.
15) «365 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 88000 դրամ.
16) ««Զվարթնոց» օդանավակայան» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ.
17) ««Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:»:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 267-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 1-ին կետի 19-րդ ենթակետի «գ» պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 1-ին կետի 19-րդ ենթակետից հետո լրացնել նոր 20-ից 51-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«20) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ այն սահմանելով 7200 դրամ.
21) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ այն սահմանելով 6300 դրամ.
22) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ անապահովության նպաստառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ այն սահմանելով 7200 դրամ.
23) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ այն սահմանելով 7650 դրամ.
24) «30 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 7040 դրամ.
25) «30 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 6160 դրամ.
26) «30 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ անապահովության նպաստառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 7040 դրամ.
27) «30 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 7480 դրամ.
28) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 19200 դրամ.
29) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 16800 դրամ.
30) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ անապահովության նպաստառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 19200 դրամ.
31) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 20400 դրամ.
32) «90 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 18880 դրամ.
33) «90 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 16520 դրամ.
34) «90 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ անապահովության նպաստառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 18880 դրամ.
35) «90 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 20060 դրամ.
36) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 72000 դրամ.
37) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 63000 դրամ.
38) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ անապահովության նպաստառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 72000 դրամ.
39) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 76500 դրամ.
40) «365 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 70400 դրամ.
41) «365 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 61600 դրամ.
42) «365 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ անապահովության նպաստառուների համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 70400 դրամ.
43) «365 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն` այն սահմանելով 74800 դրամ.
44) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևանի պատվավոր քաղաքացիների կամ Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող (ունեցած) ծնողների կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող երեխաների կամ Երևան քաղաքի դպրոցների, ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծնողազուրկ աշակերտների, ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
45) «90 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևանի պատվավոր քաղաքացիների կամ Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող (ունեցած) ծնողների կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող երեխաների կամ Երևան քաղաքի դպրոցների, ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծնողազուրկ աշակերտների, ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
46) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևանի պատվավոր քաղաքացիների կամ Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող (ունեցած) ծնողների կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող երեխաների կամ Երևան քաղաքի դպրոցների, ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծնողազուրկ աշակերտների, ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
47) «365 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Երևանի պատվավոր քաղաքացիների կամ Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող (ունեցած) ծնողների կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող երեխաների կամ Երևան քաղաքի դպրոցների, ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծնողազուրկ աշակերտների, ուսանողների (սովորողների) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
48) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
49) «90 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
50) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
51) «365 օր» էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար՝ Երևան քաղաքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:»:
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ընդ որում՝
1) Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշմամբ սահմանված Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը վճարած անձինք ֆիզիկական քարտ տոմս, այդ թվում՝ ֆիզիկական կրիչով տոմս, կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերած լինելու դեպքում տոմսի գործող ժամանակահատվածում նույն պայմաններով և ժամկետներում շարունակում են օգտվել Երևան քաղաքի վարչական տարածքում ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից՝ առանց սույն որոշմամբ սահմանված տեղական վճարը վճարելու.
2) 2025 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 28-ը ներառյալ սույն որոշմամբ նշված «365 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերված լինելու դեպքում, բացառությամբ սույն որոշմամբ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետում լրացվող նոր 46-րդ, 47-րդ, 50-րդ և 51-րդ ենթակետերի, նույն պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 395 օրվա ընթացքում.
3) 2025 թվականի հոկտեմբերի 1-ից 2025 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ սույն որոշմամբ նշված «30 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (սովորողների), 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների համար նույն պայմաններով անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 45 օրվա ընթացքում:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 09
Երևան