Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


09 սեպտեմբերի 2025թ. N 412-Ն


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի 
N 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 266-Ն որոշման 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճանի 10 և ավել բնակարան ունեցող շենքերի քանդման և փոխարենը նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրերի շրջանակներում Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման (առավելագույնը մինչև 12 ամիս ժամկետով) համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                             ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2025թ. սեպտեմբերի 09
      Երևան