Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


09 սեպտեմբերի 2025թ. N 411-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի 
N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ 
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման N 1 և N 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«14. Երևան քաղաքում գովազդ տեղադրելու (այդ թվում՝ տրանսպորտային միջոցի վրա) թույլտվություն ստանալու համար գովազդատուն կամ գովազդակիրը դիմում է ներկայացնում էլեկտրոնային եղանակով՝ www.gօvazd.yerevan.am կայքի միջոցով: Մեկ դիմումով կարող է հայցվել միայն մեկ գովազդի վերաբերող թույլտվություն։».
2) N 1 հավելվածի 14.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«14.1. Սույն հավելվածի 14-րդ կետում նշված էլեկտրոնային դիմումը պետք է պարունակի․
1) դիմողի անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում վերջինիս անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը,
2) դիմումը ներկայացնող անձի անունը, ազգանունը (լիազորված անձի կողմից դիմումը ներկայացվելու դեպքում՝ լիազորված անձի անունը, ազգանունը),
3) գովազդի տեղաբաշխման ժամկետի սկիզբը և ավարտը։ Գովազդի տեղաբաշխման ժամկետի ավարտը չի կարող լինել ավելի ուշ, քան ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը,
4) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
5) տվյալներ այն գովազդային միջոցի մասին, որի վրա նախատեսվում է տեղադրել գովազդը (շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ սեփականության, վարձակալության կամ այլ գույքային իրավունքի առկայության մասին),
6) տվյաներ արտաքին գովազդի տեղադրման կարգավիճակի վերաբերյալ (նախկինում սահմանված կարգով տրամադրված թույլտվության հիման վրա տեղադրված կամ չտեղադրված (նոր տեղադրվող)),
7) տվյալներ գովազդի տեղակայման վայրի մասին (վարչական շրջան, փողոց, շենք, շինություն),
8) գովազդի միջոցի տեղադրման բարձրությունը գետնի մակարդակից և չափսերը (բարձրություն, լայնություն և ընդհանուր մակերես), 
9) գովազդի միջոցի մի քանի կողմ ունենալու դեպքում՝ կողմի նկարագիրը (համարը),
10) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:».
3) N 1 հավելվածի 14.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«14․2. Սույն հավելվածի 14-րդ կետում նշված էլեկտրոնային դիմումին կցվում են գովազդատուի կամ գովազդակրի կողմից ներկայացված հետևյալ փաստաթղթերը՝
1) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 
2) ստատիկ գովազդի դեպքում՝ գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ գովազդի չափերի և ընդհանուր մակերեսի, ինչպես նաև շենքի, շինության կամ այլ կառույցի վրա տեղադրվելու դեպքում, դրա ճարտարապետական տարրերից հեռավորության նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը,
3) գովազդի տեղադրման տեղանքի առկա վիճակի լուսանկարը առնվազն չորս մետր հեռավորությունից, այնպես, որ լիարժեք հասկանալի լինի, թե ինչ տարածքի, շինության կամ որևէ այլ մակերեսի վրա է նախատեսվում տեղադրել գովազդը,
4) եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
5) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթի պատճենը,
6) դիմումի համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:».
4) N 1 հավելվածի 45-րդ կետում՝
ա. 10-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
բ. 10-րդ ենթակետից հետո լրացնել նոր 11-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«11) տեղադրվեն կանաչապատ տարածքների, ինչպես նաև սիզամարգի վրա:».
5) N 1 հավելվածի 55-րդ կետում «0.60 մետրից» բառերը փոխարինել «0.30 մետրից» բառերով.
6) N 1 հավելվածի 59-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) փոքր չափի՝ առավելագույնը մինչև 1.8 մետր բարձրությամբ, 1.2 մետր լայնությամբ, 0.30 մետր խորությամբ:».
7) N 1 հավելվածի 124-ը կետը ճանաչել ուժը կորցրած.
8) N 1 հավելվածի 143-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2) առանց տակդիրի առանձին տառերի (ներառյալ ապրանքային նշանի պատկերը) միջոցով, առավելագույնը 2 տողով, հորիզոնական դասավորվածությամբ,».
9) N 1 հավելվածի 177-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«177. Վառելիքի կամ էլեկտրական ավտոլցակայանների զբաղեցրած հողատարածքներում գովազդ, գովազդի միջոց, բացի առանձին վահանակից, թույլատրվում է տեղադրել ծածկի ֆրիզային հատվածում առանձին ծավալային տառերով՝ ֆրիզի աջ և ձախ եզրերից պահպանելով 0.30 մետր հեռավորություն:».
10) N 1 հավելվածի 207-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«207. Հեռախոսախցիկների, բանկոմատների, վճարային տերմինալների, առևտրի ավտոմատ սարքավորումների (վենդինգային սարքավորումներ), սառնարանների, գովազդի տեղեկատու մակերեսի չափսերը որոշվում են գովազդի տեսանելի կողմերի ամբողջական կոմպոզիցիոն լուծման զբաղեցրած ընդհանուր մակերեսով: Հաշվարկը կատարվում է՝ կոմպոզիցիան ուղղանկյան մեջ տեղադրելով՝ ներառելով  առավելագույն բարձրությունն ու լայնությունը:».
11) N 2 հավելվածի N 1 Ձև-ը ուժը կորցրած ճանաչել:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                               ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2025թ. սեպտեմբերի 09
      Երևան