Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
09 սեպտեմբերի 2025թ. N 410-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԴՆԵԼՈՒ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի վարչական տարածքում ներհամայնքային կանոնավոր փոխադրումները իրականացվում են տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն)՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Ներդնել Երևան քաղաքի վարչական տարածքում ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն:
2. Սահմանել, որ՝
1) Երևան քաղաքի վարչական տարածքում գործում է համայնքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն (այսուհետ՝ միասնական ծառայություն), որի շրջանակներում միասնական ծառայությունից օգտվելու համար սահմանված տեղական վճարը վճարված լինելու դեպքում անձինք նույն ժամկետներում, նույն պայմաններով օգտվում են Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների և Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից.
2) Միասնական ծառայության տեղական վճարները գանձում է համայնքը` տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ օրենսդրությամբ նախատեսված վճարումն ընդունող այլ միջոցներով.
3) Ուղևորները միասնական ծառայությունից օգտվում և միասնական ծառայությունից օգտվելու համար սահմանված տեղական վճարի վճարումն իրականացնում են Երևան քաղաքում ներհամայնքային կանոնավոր փոխադրումների հետևյալ տեսակի տոմսերի ձեռքբերմամբ.
ա. «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ.
բ. «180 րոպե» ֆիզիկական կրիչով տոմս՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 180 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
գ. «180 րոպե» էլեկտրոնային տոմս՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 180 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
դ. «1 օր» ֆիզիկական կրիչով տոմս՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
ե. «1 օր» էլեկտրոնային տոմս՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
զ. «7 օր» ֆիզիկական կրիչով տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
է. «7 օր» էլեկտրոնային տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
ը. «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող ֆիզիկական քարտ տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 45 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ.
թ. «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող էլեկտրոնային տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 45 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ.
ժ. «30 օր» ֆիզիկական քարտ տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
ժա. «30 օր» էլեկտրոնային տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
ժբ. «90 օր» ֆիզիկական քարտ տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
ժգ. «90 օր» էլեկտրոնային տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
ժդ. «365 օր» ֆիզիկական քարտ տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
ժե. «365 օր» էլեկտրոնային տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ.
ժզ. ««Զվարթնոց» օդանավակայան» ֆիզիկական կրիչով տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ.
ժէ. ««Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային տոմս՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ:»:
3) Ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց մուտք գործելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ կամ կիրառման արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, էլեկտրոնային կտրոնը և այլն) և մինչև ուղևորության ավարտն իրենց մոտ պահպանել վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն տեղական վճարի վճարումը և վավերացում կատարված լինելու հանգամանքն ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 09
Երևան