Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
09 սեպտեմբերի 2025թ. N 409-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող գույքը (գրքերի հավաքածու), ընդհանուր՝ 38599284.92 (երեսունութ միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար երկու հարյուր ութսունչորս դրամ իննսուներկու լումա) հաշվեկշռային արժեքով, սեփականության իրավունքով անհատույց հանձնել (նվիրել) Երևանի ենթակայության գրադարաններին՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 09
Երևան