Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


09 սեպտեմբերի 2025թ. N 406-Ն

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ 
ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ  ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հավելվածներ


        Ղեկավարվելով՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1, 31-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Հաստատել Երևան քաղաքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ 
1) Եկամուտները և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր՝ համաձայն N1 հավելվածի
2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Վարչական և ֆոնդային մասերի հատկացումների կատարումը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 4 հավելվածի.
5)    Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 5 հավելվածի.
6)    Հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը ըստ աղբյուրների՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 7 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                     ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. սեպտեմբերի 09
      Երևան