Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


09 սեպտեմբերի 2025թ. N 401-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ ՓՈՂՈՑ
 Հ. 6/3 և 8 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ  ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԵՎ ԱՎՏՈՀԱՆԳՐՎԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ՄԱԼԽԱՍՅԱՆՑ 12» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց հ. 6/3 և 8 հասցեներում  բազմաբնակարան բնակելի շենքի և ավտոհանգրվանային մասնաշենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն: 
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                   ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2025թ. սեպտեմբերի 09
      Երևան