Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
09 սեպտեմբերի 2025թ. N 393-Ա
ՈՐՈՇՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.104 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2021 թվականի հունվարի 20-ի N17-Ն հրամանի հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը և 13-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Երևանի հ.104 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել 13-րդ դարի մանկավարժ, գիտնական և ազգային-հասարակական գործիչ Վարդան Արևելցու անվամբ՝ «Երևանի Վարդան Արևելցու անվան հ.104 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 09
Երևան