Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
09 սեպտեմբերի 2025թ. N 390-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի h.286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ «Միլենիում Պարկ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Նորքի հ.105, Նորք թաղամաս հ.հ.105/1, 105/2, 105/3 հասցեներում, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող ընդհանուր 8693.0քմ մակերեսով /600.0+1957.0+2757.0+3379.0/ հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20102022-01-0462, հ.07102022-01-0053, հ.30092022-01-0062 և հ.30092022-01-0085 վկայականներ/ հողամասերը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Մելքոնյան փողոց հ.22/4 հասցեին կից, տարածագնահատման 5-րդ գոտում 4705.0քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 09
Երևան