Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
09 սեպտեմբերի 2025թ. N 389-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի h.286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ․1/2, հ․1/3 և հ․1/4 հասցեներում, տարածագնահատման 12-րդ գոտում գտնվող համապատասխանաբար 13000.0քմ, 4300.0քմ և 4300.0քմ մակերեսներով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15072024-01-0300, հ.15072024-01-0298 և 15072024-01-0297 վկայականներ/ հողամասերը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Սիլիկյան հին խճուղի հ.41/1 և Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ.70 հասցեներում, տարածագնահատման 12-րդ գոտում և Սիլիկյան հին խճուղի հ.39/5, Պ.Տիչինայի փողոց հ.320/66 և Պ.Տիչինայի փողոց հ.320/64 հասցեներում տարածագնահատման 8-րդ գոտում գտնվող համապատասխանաբար 11048․0քմ 805․4քմ, 5927․6քմ, 963․40քմ և 2855․6քմ մակերեսներով հողամասերի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18112024-01-0382, հ.18112024-01-0441, հ.18112024-01-0337, հ.18112024-01-0380 և հ.18112024-01-0250 վկայականներ/ հետ փոխանակելուն։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 09
Երևան