Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 մայիսի 2025թ. N 359-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցը (սկսվում է Երևանի Ա.Մանուկյանի անվան հ.93 միջնակարգ դպրոցից հասնում հ.46 հասցեի հարակից տարածք), անվանակոչել ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մանուկյանի անվամբ՝ «Աշոտ Մանուկյան» փողոց:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. մայիսի 20
Երևան