Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 


20 մայիսի 2025թ. N 358-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ և 13-րդ կետերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 4-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Սիլիկյան 5-րդ փողոցից, հասնում՝ Սիլիկյան հին խճուղի), անվանակոչել հայ հոգևոր երգիչ, մանկավարժ Խորեն Պալյանի անվամբ` «Խորեն Պալյան  փողոց», «Խորեն Պալյան փողոց, 1-ին նրբանցք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                          ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. մայիսի 20
      Երևան