Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


20 մայիսի 2025թ. N 354-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 8, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 83 ՏՈՒՆ 1 ԱՎՏՈՏՆԱԿ, 83/2 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, 85 ՇԵՆՔ 9 ԱՎՏՈՏՆԱԿ, ՍԱՅԱԹ ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱ Հ. 20/5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. §ՊՐԵՄԻՈՒՄ ՊԼԱԶԱ¦ ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց հ. 8, Հանրապետության փողոց հ. 83 տուն 1 ավտոտնակ, 83/2 բնակելի տուն, 85 շենք 9 ավտոտնակ, Սայաթ Նովա պողոտա հ. 20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                   ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. մայիսի 20
      Երևան