Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


20 մայիսի 2025թ. N 353-Ա

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 22 ՇԵՆՔ, 2 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 22 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել  նախնական համաձայնություն: 
 2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                                 ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. մայիսի 20
      Երևան