Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


20 մայիսի 2025թ. N 352-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ
 Հ. 27/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Նարեկ Մարգարյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 27/3 հասցեում արտադրական նշանակության շինության և արհեստանոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել  նախնական համաձայնություն: 
 2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                            ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2025թ. մայիսի 20
      Երևան