Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 մայիսի 2025թ. N 349-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ՝ «ՄԵԾ ՄԱՅՐԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արին Բերդի փողոցի հ.29 հասցեում գտնվող 15.891459հա հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18042025-01-0359 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շիրակի փողոցի հ.2/44 հասցեում գտնվող 12.085535հա մակերեսով հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122021-01-0193 վկայական/ հետ փոխանակելուն:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. մայիսի 20
Երևան