Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


20 մայիսի 2025թ. N 347-Ա

ՈՐՈՇՈՒՄ

«ՓԱՐՔԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով   «Բաժնետիրական ընկերությունների մասին»  օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական  ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, հիմք  ընդունելով  Երևան  քաղաքի  ավագանու`  2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.268-Ն որոշումը. 
Երևան քաղաքի ավագանին  որոշում է. 
1. Հաստատել «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 198,000,000 (հարյուր իննսունութ միլիոն) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 198,000,000 (հարյուր իննսունութ միլիոն) ՀՀ դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 198,000 (հարյուր իննսունութ հազար) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 1000 (մեկ հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները: 
2. «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 2,309,163,000 (երկու միլիարդ երեք հարյուր ինը միլիոն հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 2,309,163 (երկու միլիոն երեք հարյուր ինը հազար հարյուր վաթսուներեք) հատ 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:

3. Հաստատել «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության  կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                                                         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2025թ. մայիսի 20
      Երևան