Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 մայիսի 2025թ. N 345-Ա
ՈՐՈՇՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 10,565,000 (տասը միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 10,560,000 (տասը միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 1056 (մեկ հազար հիսունվեց) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 88.610.000 (ութսունութ միլիոն վեց հարյուր տասը հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 8861 (ութ հազար ութ հարյուր վաթսունմեկ) հատ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. մայիսի 20
Երևան