Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 
18 մարտի 2025թ. N 315-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 690-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝                         
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» N 690-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 3-րդ կետում «կարող է սահմանվել հետևյալ քաղաքացիների խմբերի նկատմամբ» բառերը փոխարինել «կարող է սահմանվել քաղաքացիների և կազմակերպությունների հետևյալ խմբերի նկատմամբ» բառերով.
2) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) 3-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց (մշտական) օգտագործող կազմակերպությունները՝ տվյալ անշարժ գույքի մասով, եթե համայնքային սեփականություն հանդիսացող անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված անշարժ գույքի տարածքում չի իրականացվում ձեռնարկատիրական գործունեություն:».
4) 9-րդ կետում «սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթակետերով» բառերով.
5) 13-րդ կետի 1-ին ենթակետում «հարկ վճարողի գրանցման» բառերը փոխարինել «հարկ վճարողի գրանցման (կազմակերպության դեպքում՝ գտնվելու վայրի)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. մարտի 18
      Երևան