Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 մարտի 2025թ. N 314-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի
N 266-Ն ԵՎ 267-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 266-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Որոշման 5-րդ կետից հանել «(բացառությամբ վերգետնյա հարկի (հարկերի) ավելացում նախատեսող նախագծերի համաձայնեցման դեպքերի)» բառերը.
2) Որոշման 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա կամ Նուբարաշեն կամ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների 2025 թվականի ընթացքում մեկ անգամ և մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգման համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 267-Ն որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետից հետո լրացնել նոր 13.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«13.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում վերգետնյա հարկի (հարկերի) ավելացմամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու դեպքում՝ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է դրույքաչափի նվազեցման արտոնություն, այն սահմանելով՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար (նվազեցվում է օրենսդրությամբ նախատեսված ավտոկայանատեղերի նվազագույն ծավալը ապահովված մակերեսից ավել մակերեսը)՝ 1000000 /մեկ միլիոն/ դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 1000000 /մեկ միլիոն/ դրամի հանրագումարի ու Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 265-Ն որոշման հավելվածի 14-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. մարտի 18
Երևան