Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 մարտի 2025թ. N 313-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքում 2025 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը) և իրավաբանական անձանց, հիմնարկներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ազատել 2025 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը Օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից:
2. Uույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. մարտի 18
Երևան