Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 մարտի 2025թ. N 309-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 2022 թվականի բյուջեի «Փողոցների, հրապարակաների և այգիների կահավորում» ծրագրով ձեռք բերված, 59,349,999.88 (հիսունիննը միլիոն երեք հարյուր քառասունիննը հազար իննը հարյուր ինսունիննը հազար դրամ ութսունութ լումա) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 33 հատ կանգառասրահները սեփականության իրավունքով օտարել (նվիրել) «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. մարտի 18
Երևան