Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
22.12.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 դեկտեմբերի 2020 թվական N 309-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Երևանի զարգացման 2021 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2021 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված կարգով:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 22
Երևան