Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 
 18 մարտի 2025թ. N 308-Ա


ՈՐՈՇՈՒՄ

 ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու  2024 թվականի դեկտեմբերի 24-ի                 N 259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով. 
Երևան քաղաքի ավագանին որոշում է. 
1.    Երևան քաղաքի 2022 և 2023 թվականների բյուջեների «Փողոցների, հրապարակաների և այգիների կահավորում» ծրագրով ձեռք բերված, 87,548,991.01 (ութսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար ինը հարյուր իննսունմեկ հազար դրամ մեկ լումա) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 64 հատ կանգառասրահները սեփականության իրավունքով օտարել (նվիրել) «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի
2.    Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. մարտի 18
      Երևան