Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 
 18 մարտի 2025թ. N 304-Ա


ՈՐՈՇՈՒՄ

Գ. ՀԱՍՐԱԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.25/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի,  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
       Երևան քաղաքի ավագանին  որոշում  է.
1.    Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 4.5658հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա:
2.    Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունը 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. մարտի 18
      Երևան