Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 մարտի 2025թ.N 298-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՆՈՒՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ԵՐԵՔ ԽՆՁՈՐ»
ՔԱՆԴԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h. 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 22-ի N 01/13/39886-2024 գրությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն քանդակագործ, Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ Նունե Թումանյանի հեղինակած «Երեք խնձոր» քանդակը Երևան քաղաքի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարակից տարածքում տեղադրելու համար՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. մարտի 18
Երևան