Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 նոյեմբերի 2024թ.  N 245-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի 
N 254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված

Ղեկավարվելով  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  69-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է. 
1.    Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի «Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը եվ չափորոշիչները սահմանելու մասին» N 254-Ն որոշման հավելվածում (այսուհետ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)    Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) 100-ամյակը լրացած քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրումը:»
3) Հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կազմակերպում է սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում սահմանված կամավոր խնդիրների լուծումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով պետական, համայնքային, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ.»
4) Հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«10. Բաժինը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերի և ուսումնասիրությունների հիման վրա կազմված սոցիալական ծրագիր (այսուհետ՝ ծրագիր), որը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություն (այսուհետ՝ վարչություն)՝ մասնագիտական կարծիք ստանալու նպատակով։ Բացասական մասնագիտական կարծիքի դեպքում ծրագիրը մերժվում է կամ համապատասխան հիմնավորումների և առաջարկությունների հետ վերադարձվում է բաժին՝ լրամշակման նպատակով։ Դրական մասնագիտական կարծիքի դեպքում ծրագիրը ներկայացվում է Երևանի քաղաքապետին կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): Մասնագիտական կարծիքի և խորհրդի քննարկմանը չեն ներկայացվում 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված խնդիրները:»
5) Հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
6) Հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) 100-ամյակը լրացած քաղաքացիներին դրամական աջակցությունը:»
7) Հավելվածի 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«18. Սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով  նախատեսված սոցիալական աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները և անապահովության գնահատման հետևյալ բնութագրիչներից մեկը կամ մի քանիսը միաժամանակ՝
1)    քաղաքում հաշվառված լինելը,
2)    ընտանիքի կազմը և ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը,
3)    ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը,
4)    ընտանիքում երեխաների, տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց քանակը և տարիքը,
5)    ընտանիքի եկամուտը և կենսապահովման միջոցները,
6)    ընտանիքի բնակարանային պայմանները,
7)    քաղաքապետի, ավագանու անդամի, քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքային ենթակայության կազմակերպության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքային ծառայողի հետ համատեղ տնտեսություն վարելը։
18.1. 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դրամական աջակցություն (դրամաշնորհ) տրամադրելիս հաշվի է առնվում 100-ամյակը լրանալիս վերջին հինգ տարում Երևան քաղաքում հաշվառված լինելը: »
8) Հավելվածի 22-րդ կետի 9-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
9) Հավելվածի  22-րդ կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել նոր 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10) 100-ամյակը լրացած անձինք (նվազագույն ամսական աշխատավարձի հազարապատիկի չափով):»
2.    Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ․ հունվարի 1-ից:

3.    Սահմանել անցումային դրույթ. նախագծով ընդունվող դրույթները  տարածվում են սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահին 100-ամյակը արդեն լրացած Երևանի այն քաղաքացիների վրա, ովքեր 100-ամյակը լրանալու պահին համապատասխանել են վերջին հինգ տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու պահանջին: 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                   ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. նոյեմբերի 19
      Երևան