Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

29.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2020թ. N 243-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ
ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25.2-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանման համար վճարների չափը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2020թ. հունիսի 24
Երևան