Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

18.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

15 հոկտեմբերի 2024թ.  N 219-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԼԵՎՈՆ ՀՐԱՉԻ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով, Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի   N 604-Ն որոշման N 1 հավելվածի 46-րդ կետի 1-ին ենթակետով, 56-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը.
    Երևան քաղաքի ավագանին որոշում է.
    1.Երևան քաղաքի 2806-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Հրաչի Թոքմաջյանին  շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։


    
    ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. հոկտեմբերի 15
      Երևան