Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

10 սեպտեմբերի 2024թ.  N 200-Ն

  ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ 
ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ  ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ,            72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1, 31-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Հաստատել Երևան քաղաքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ 
1) Եկամուտները և ծախսային քաղաքանությունը շարադրող մասեր՝ համաձայն N1 հավելվածի
2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Վարչական և ֆոնդային մասերի հատկացումների կատարումը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 4 հավելվածի.
5)    Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 5 հավելվածի.
6)    Հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը ըստ աղբյուրների՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Բյուջետային միջոցառումները ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Բյուջետային ծրագրերը և միջոցառումները՝ ըստ արդյունքային ցուցանիշների՝ համաձայն N 9 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

Հավելվածներ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                       ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. սեպտեմբերի 10
      Երևան