Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 180-Ա

ՈՐՈՇՈՒՄ 
«ՄԱՔՍ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

 

              Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 954-966-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
    Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Հավանություն տալ «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունում ներդրումներ կատարելու նոր առաջարկին՝ համաձայն հավելվածի:
2.    Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի փետրվարի 11-ի ««Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» h.112-Ա որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ՝ նոր խմբագրությամբ.
«4. Սահմանել, որ պայմանագրով հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնած երկարաժամկետ ներդրումային պարտավորությունների իրականացման 5-րդ տարում դրանք տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված չափով և ժամկետում լիովին ու պատշաճ կատարելու պարագայում՝ Ընկերության Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը համարվում է երկարացված 21 տարի ժամկետով։»
3.    Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ Երևան քաղաքային համայնքի և  «Մաքս Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի հունիսի 9-ին կնքված բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրում ավագանու որոշումից բխող փոփոխությունները կատարելու մասին:

 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. հունիսի 25
      Երևան