Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 179-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի 
N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով` 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.  
    1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 48-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 50,000.0 հազար դրամ՝  բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով:
     2. Որոշման NN 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-3 հավելվածների:
    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                            ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2024թ. հունիսի 25
      Երևան