Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 175-Ա

ՈՐՈՇՈՒՄ

 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ 
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի  N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2024 թվականի մայիսի 30-ի հ․14/7/86229-24 գրությունը գրությամբ տրված համաձայնությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` սույն որոշման հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։

 


    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                                   ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2024թ. հունիսի 25
      Երևան