Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 174-Ա

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու  2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով. 
Երևան քաղաքի ավագանին որոշում է. 
1.    Երևան քաղաքի 2022թ. բյուջեի «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում» ծրագրով ձեռք բերված, 53 000 000 (հիսուներեք միլիոն դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մաքրման սարքը /ավտոբուսների և տրոլեյբուսների դարպասային լվացակայան/ սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը: 
2.    Երևանի քաղաքապետին՝ ապահովել  «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                     ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2024թ. հունիսի 25
      Երևան