Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 172-Ա

ՈՐՈՇՈՒՄ
 
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի 
Հ.856-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 
     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ կետերով՝
     Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Վթարային շենքերի  բնակիչների վերաբնակեցման աշխատանքները կազմակերպելու մասին» հ.856-Ա որոշման 1-ին  և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
          1)  «1. Քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (հանրակացարանային շենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (նախկին թիվ 5  ուսումնարան) և Արցախի 4-րդ նրբանցքի հ.10/1 հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնել առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ, ինչպես նաև բնակարանների ձեռք բերման վկայագրեր տրամադրելու միջոցով:».
       2)  «3. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ համապատասխան որոշումների հիման վրա քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (հանրակացարանային շենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (նախկին  թիվ 5  ուսումնարան) և Արցախի 4-րդ նրբանցքի հ.10/1 հանրակացարանային շենքերի բնակիչների հետ կնքել բնակարանների նվիրատվության, փոխանակության և/կամ/ բնակարան ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագրեր, ինչպես նաև որպես նվիրատվություն  ընդունել բնակարաններ (գույքեր):»:

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                  ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2024թ. հունիսի 25
      Երևան