Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 168-Ա

ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով.  
    Երևան քաղաքի ավագանին  որոշում  է.
    1. Համաձայնություն տալ՝ Հովհաննես Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող Պ. Սևակի  փողոցի հ.1/15 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող 45.9քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03062022-01-0340 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Պ. Սևակի փողոցի հ.5/2 հասցեին հարող տարածքում` տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 43.247քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:  
    


         
         ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                   ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ          


2024թ. հունիսի 25
      Երևան