Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 165-Ա

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
 ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
    1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան և Նոյ թաղամասերի միջանկյալ հատվածի հողամասում (ծածկագիր՝ 01-007-0282-0112) բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
    2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                              ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 


2024թ. հունիսի 25
      Երևան