Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 155-Ն

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի 
N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 


 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 48-Ն որոշման 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ հաստատված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումներ իրականացնել հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10 տոկոսի սահմաններում:»:
 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                 ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. հունիսի 25
      Երևան