Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 154-Ա

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ 50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ 
ՉԱՓԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 49-րդ հոդվածով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի հ. 69-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների 2023 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևան քաղաքի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարումները Երևան քաղաքի բյուջե կատարվում են եռամսյա ժամկետում (ամսական հավասար չափերով), բայց ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ 

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                              ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2024թ. հունիսի 25
      Երևան