Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 153-Ն

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
   


    
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.          
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման  N 1 հավելվածի            62-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր 8-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ. 
«8)  Երևան քաղաքի պատվավոր ճարտարապետ:»: 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                               ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. հունիսի 25
      Երևան