Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 մայիսի 2024թ. N 148-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի
N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 50-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) Հավելվածի 3-րդ կետում «6-րդ կետի,» բառերը փոխարինել «6-րդ, 6.1-ին,» բառերով.
2) Հավելվածի 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբամանները կարող են Երևանի քաղաքապետի որոշմամբ առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրվել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքներում տեղադրելու նպատակով:».
3) Հավելվածի 41-րդ կետից հետո լրացնել նոր 41.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«41.1. Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբամանների օգտագործման համար սահմանել ամսական վարձավճար՝ յուրաքանչյուր աղբամանի համար 75000 ՀՀ դրամ.»:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2024թ. մայիսի 14
Երևան