Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

20.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

14 մայիսի 2024թ.  N 147-Ն

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի 
N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
    Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 50-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ  գլուխի աղյուսակը լրացնել նոր՝ 8-12-րդ  կետով՝ համաձայն հավելվածի
           2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. մայիսի 14
      Երևան